Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ

Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ
15.10.2025 | 13:22

Հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է պետական մարմինների այսօրվա հերթական գործողությունները՝ ուղղված եկեղեցականների նկատմամբ։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը խուզարկվել է, իսկ նա տարվել է քննչական մարմին։

Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ։

Պահանջում ենք, որ իրավապահ մարմինները բարեխղճորեն կատարեն իրենց ծառայությունը՝ ոչ թե ծառայելով քաղաքական կամ անձնական պատվերներին, այլ օրենքին, խղճին և հանրային պատասխանատվությանը։ Թող յուրաքանչյուր քննիչ, ոստիկան և պաշտոնյա հիշի․ նրանց գործը պաշտպանելն է արդարությունը, ոչ թե մեկ անհավասարակշիռ անձի կամ խմբակի ձեռքում բռնության գործիք դառնալը։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

Դիտվել է՝ 1957

Մեկնաբանություններ